Աշխարհում ապրում են շատ ու շատ մարդիկ, ովքեր տարբերվում են միմյանցից ոչ միայն արտաքնապես, այլև շատ այլ արժեքներով ու բնավորությամբ: Նրանցից ամեն մեկն ունի զգացմունքներ, որոնք դրսևորում է իր ուրույն ձևով ու ոճով...

Սակայն տեղի էր ունենալու այն, ինչ նախասահմանված էր վերից ու նրանք ծանոթանալու էին: Ծանոթանալու էին այն մեկի միջոցով, ով փորձում էր և´ Տղայի, և´Աղջկա կյանքում մեծ դեր խաղալ. Տղայի համար որպես մեծ սեր, իսկ Աղջկա համար` ամենաթանկ ու հարազատ ընկերուհի: Նրանցից ամեն մեկը փորձում էր տեղ տալ այդ աղջկան իր կյանքում, սակայն… Տղայի համար միգուցե նա երբեք էլ չէր եղել մեկը, ում նա կսիրեր ամբողջ սրտով, հոգով ու էությամբ: Իսկ Աղջկա համար նա ընկերուհի էր, ով, սակայն շատ թանկ էր Աղջկա համար ու նա պատրաստ էր ամեն ինչի հանուն Ընկերուհու(բացի մի բանից), քանի որ շատ էր եղել, երբ Աղջկան էր պետք եղել ինչ-որ մեկի ընկերակցությունը ու Ընկերուհին իր հետ էր եղել...
Մի օր պատահեց այն, ինչ պետք է պատահեր... Տղան ու Աղջիկը ծանոթացան: Առաջին հայացքից ոչինչ չհասկանալով` նրանք որոշեցին մնալ ընկերներ ու մարդու մտքի ու երևակայության ամենավառ արտահայտման մեջ չկար մի պատկեր կամ գծի մի նշույլ, որ ցույց կտար այն, ինչ սպասվում էր նրանց: Նրանք սիրելու էին միմյանց` առանց հաշվի առնելու, որ դա երկուսի կողմից էլ մեծ հարված էր Ընկերուհու համար: Ինչ կարևոր է սակայն, թե ում է ցավում կամ ով է ցավում, երբ սիրում են աղջիկն ու տղան: Տրորելով Ընկերուհուն` նրանք միասին էին ու սիրում էին միմյանց ու ամենակարևորը` նրանք ցանկանում էին սիրել ու լինել միասին: Նրանք հավատում էին իրար ու իրենց սիրուն: Նրանք նաև հավատում էին, որ կյանքում պատահական ոչինչ չի լինում...
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьЭтот комментарий был удален администратором блога.
ОтветитьУдалить