апреля 12, 2011

Իմ մտքերի անհատակ ջրհոր...

  Հոգիդ աշո՞ւն է դարձել: Ոչինչ, դրսում նույնպես աշուն է: Մ´ի մտածիր սիրելիս, բան չկա կանցնի: Եթե սրտումդ տերևաթափ է` չտանջվես, որովհետև աշուն դարձաձ հոգիների այս անտառում ամեն բան իրոք անցողիկ է: Դա էլ կանցնի սեր իմ: Ես քեզ հետ եմ, մի´շտ: Ծիծաղո՞ւմ ես: Հա, դու ծիծաղում ես: Գիտե՞ս իմ ծիծաղն էլ է գալիս, քանի որ իմ հոգում նույնպես աշուն է, սրտումս` տերևաթափ: Ոչինչ, մենք դա միասին կհաղթահարենք: Կանցնի ամեն բան ու կգնա: Տխրությունն ու թախիծն էլ կանցնեն: Չնայած, տխրության ու թախիծի մեջ էլ գեղեցկություն կա: Այդ ամենն այնքան ռոմանտիկ է, այնքան… Դրսում անձրև է, քո սրտում` անձրևի լաց: Սրբի´ր սրտիդ արցունքները, միևնույն է դրանք ոչինչ չեն խոխելու: Ես հասկանում եմ, որ տանջված հոգիների այս <<անտառը>> չափից դուրս կեղտոտ է, բայց նայի´ր ու տե´ս, որ կյանքը հրաշքներով լի կատարյալ հրաշք է:
Աշխարհն անտառ է, ամեն մարդ` մի ծառ: Մի´ վերացրու այս անտառը ո´վ մարդ արարած:

Комментариев нет:

Отправить комментарий