октября 27, 2011

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ...ՍԻՐՈՒՄ ԵՄ...ՍԻՐՈՒՄ ԵՄ...!!!!!!!


  Բարև: Ո՞նց ես: Կարոտել եմ քեզ: Կարոտել եմ ամեն ինչ:Շաաաատ եմ կարոտել: Ուզում էի խոսել հետդ...դեմ առ դեմ..ոնց տեսնում ես..."դուխով աղջկա" դուխը չհերիքեց...ամաչեց քեզնից, կամ էլ` ինքն էլ չհասկացավ ինչ եղավ...Դե ինչ-որ է..Սենց կասեմ... Ուզում եմ իմանաս, որ թեկուզ հեռվից, բայց միշտ քեզ հետ եմ ես: Միշտ կանգնած եմ կողքիդ, երբ պետք եմ ու երբ պետք չեմ: Կողքիդ եմ, երբ ուղղակի փնտրում ես մեկին, ով պարզապես կնայի աչքերիդ մեջ ու կհասկանա քեզ` առանց ավելորդ հարցեր տալու: Այն ժամանակ, երբ տխուր ես, ուրախ կամ էլ զգացմունքներդ “վրա են տվել” ու չեն թողնում հասկանաս, թե ինչ ես ուզում, ինչ ես փնտրում աշխարհում, որտեղ են հարցերիդ պատասխանները: Հիշի´ր, որ կամ ես, որ սիրում եմ քեզ, որ միշտ պատրաստ եմ հետդ անգամ աշխարհի ծայրը գալ: Ուզում եմ իմանաս, որ կկորեմ առանց քեզ, որ կմեռնեմ միայն իմանալուց, որ այլևս ինձ հետ չես, որ չունեմ էլ քեզ: Շունչս կկտրվի առանց քեզ ու սիրտս կհրաժարվի բաբախելուց… Ինչ էլ լինի, էս աշխարհում ինչ էլ պատահի, հիշի´ր, որ քեզ շատ եմ սիրում, որ շատ թանկ ես ու ես ուրախ եմ, որ դու… որ դու իմ ԸՆԿԵՐՆ ես… Իմ հարազատը... Իմ թանկը….

Комментариев нет:

Отправить комментарий