"Միակողմանի իսկական ընկերությու՞ն, թե՞ անարդարություն":
Օրերս ձեռբակալել էին Հակոբ Բունիաթյան անուն-ազգանունով 22-ամյա մի երիտասարդի` սպանության մեղադրանքով: Նրան մեղադրում են 26-ամյա Գալուստ Մելքոնյանին սպանելու համար: Ասվում է, որ նա գրպանում գտնվող ծալովի դանակով չորս անգամ դանակահարել է վերը նշված Գ. Մ.-ին, սակայն ի՞նչ է եղել իրականում:
Հակոբ Բունիաթյանը բոլորովին անմեղ էր... այն երիտասարդները, ովքեր եղել են Հակոբ Բունիաթյանի հետ ունեցել են ընտանիք, երեխաներ...Հակոբ Բունիաթյանը`լինելով բոլորովին միայնակ (նա ապրում էր մենակ. չուներ մայր կամ հայր), իր վրա է վերցնում մեղքը...
Այժմ նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում (հոդված 104-ի հատկանիշներով)...
Հակոբ Բունիաթյանը դատապարտվում է անարդար կերպով... Հակոբ Բունիաթյանի նման մարդիկ քիչ են...
Եկեք փորձենք օգնել Հակոբ Բունիաթյանին...թեկուզ փորձելով վերացնել անարդարությունը...
Комментариев нет:
Отправить комментарий