Նստում եմ համակարգչի առաջ, անմիջապես միացնում եմ տրամադրող մի երաժշտություն, նայում եմ սիրածս նկարների միշտ թարմացվող հավաքածուն ու անցնում առաջ: Ընկնում եմ համաշխարհային սարդոստայնի մեջ ու սպասում սարդիկ ձյաձյայի գալուն, առանց հասկանալու, որ այն պահին, երբ ես մտա ինտերնետ, սարդիկ ձյաձյան ինձ կերավ, քանզի ամբողջ օրս անցավ ինտերնետում: Երգը, նկարները օգնում են լրագրողափիլիսոփայական մտածելակերպիս րոպեներ անց ստեղծել մի նոր նյութ, իսկ սարդոստայնի թելիկը երբեմն այն տանում է ուղիղ davtian.blogspot.com էջը: Անում եմ այն ամենը ինչ կարելի է անել սարդիկ ձյաձյայի օգնությամբ: Հետո էլ (ներեցեք, բայց կոպիտ չասած) բզբզում եմ, փորփրում եմ, գզգզում եմ համակարգչիս ֆայլերը, դզում- փչում, գրում- ջնջում ու էլի լիքը բաներ անում` լիքը գործառույթներ ունեցող համակարգչով:
Հետո գլուխ ենք գովում մեր համակարգիչների գործառույթները թվարկելիս, առանց մտածելու, որ մեր պուպուշ, քնքուշ, մեղրանուշ համակարգիչը հոգնել է և´ մեզնից, և´ սարդիկ ձյաձյայից:
Է~խ, խեղճ իմ համակարգիչ….դիմացիր ինձ… մինչև նորը կգնեմ J
Հ.Գ. - Պատկերացնո՞ւմ եք համակարգիչը մեզ պես e-mail, Facebook-ի պրոֆիլ կամ օդնոյի սայթ ունենար ու գրեր մեզ իր վիճակի մասին….օգտագործելով մեր կողմից օգտագործվող բառերը...
Աստված էլ բեթարից ազատի…JJJ
Комментариев нет:
Отправить комментарий