Ինձ էլ աբգոն արին :)
Որ ասում են գեղցու էշը գալիսա,
քաղաքացու ձիուն աբգոնա անում....պետքա լսել ու հավատալ ժողովրդական խոսքերի
իմաստությանն ու ճշմարտացիությանը: Էսօր ավտոբուս շըրխկ-թըրըխկով երկու իգական
սեռի, անհայտ կենսաբանական դրության /կի"ն, թե" օրիորդ/ ներկայացուցիչներ բարձրացան:
Մեկը մոտ 50 տարեկան կլիներ, մյուսը` 22-25: Առաջինը, որ դժվար օրիորդ լիներ,
հագել էր բաբոյի հարսանիքի շորը, որը, ի դեպ, ծնկից մի 25-40 սմ վերև էր, իսկ
երկրորդ օրիորդատիկնոջ շորտը վերջանում էր այնտեղ, որտեղ սկսվում էր /տոչնի իմի
պես/: Առաջինը ավտոբուսի արագ ընթացքի ժամանակ ցույց էր տալիս, թե ինչպիսի
կասկադիորի է կորցրել կասկադիորական սպորտաձևը` անընդհատ ավտոբուսը այս ծայրից մյուսը
տեղափոխվելով: Երկրորդը ծուռ ոտքերին քսել էր Johnson's baby երեխաների խնամքի համար
նախատեսված յուղը ու տժժում էր էն մտքից, որ իրա ոտերը դուխովկա դրած հավի բդերի
պես կարմիր են ու փայլում են: Էս էլ հերիք չի, ավտոբուս բարձրացողների վրա էին
ղժում: Եկել եմ տուն ու ինձ աբգոն եղած քաղաքացի ձիու պես եմ զգում...
Комментариев нет:
Отправить комментарий