Վերցրեց ճամպրուկներն ու փակեց տան դուռը, ուր ապրել էր իր կարծիքով կյանքի քառորդ մասը: Կրկին մոտեցավ մուտքում դրված պահարանին, որի գլխին միշտ դնում էր տան բանալիները: Ժպտաց: Հասկացավ, որ վերջին անգամն էր քայլ գցում դեպի այն: Պատահաբար պահարանի գլխին մոտեցրած ձեռքը հետ քաշեց: Մոտեցավ վերելակի դռանը ու մատը դրեց կոճակին: Ամբողջ ուժով սեղմեց ու պտտվեց՝ մի անգամ էլ նայելու իր տան փակված դռանը, բարձր երաժշտությունից միշտ բողոքող հարևանների դռներին ու զարմանքով նկատեց, որ աչքերը բացարձակապես թաց կամ խոնավ չեն, ինչպես ինքն էր մտածում:
Մի քանի րոպե մատը վերելակին պահելուց հետո հասկացավ, որ այն չի աշխատում: Բարկությունն իջավ վրան: Մի քանի անգամ խփեց կոճակին: Էլի ժպտաց: Ապաշխարհեց մտքում վերելակին ասած ՝՝Շան տղա՛՛-յի համար ու բարյացակամ հայացքը մի վերջին անգամ ուղղեց վերելակին ու դռա կողքի փորագրությանը՝ Ջոն: Հիշեց՝ ինչպես տարիներ առաջ արած իր գլուխգործոցի պատճառով վճարեց մեծ տուգանք: Էլի ժպտաց:
- Մնաք բարո՛վ, - գոռաց նա՝ ամբողջ հարկով մեկ ու քայլերն ուղղեց դեպի աստիճանները: Երեսունինը հարկ: Մեկ, երկու, երեք, չորս .. Մանուկ տարիներին, երբ հազվադեպ փչացող վերելակի աշխատանքը կանգ էր առնում, ոտքով էր իջնում ու մի առ մի հաշվում էր աստիճանները ու ամեն անգամ տարբեր թվեր ստանալով՝ ապշում:
Հանկարծ հիշեց, որ գնացքը կայարանում ընդամենը մի քանի րոպե է կանգնում ու արագացրեց քայլերը դեպի մոտակա կանգառը: Մոտեցող բազմաթիվ դեղին տաքսիները, որոնք առաջ տանել չէին կարողանում գույնի պատժառով, մի տեսակ հարազատ էին: Ժպտաց: Ձեռքը պարզեց: Տաքսիներից մեկը մոտեցավ: Ճանապարհին անցավ հարազատ քաղաքի ծանոթ փողոցներով ու մեկ առ մեկ հիշեց դրանց ու դրանց բնակիչների հետ կապված ամեն մի պատմություն: Տներից մի քանիսը կարծես մի-մի կորսված թանգարան լինեին վանդալ քաղաքի իրականւթյան մեջ: Որոշները կարծես հեքիաթից պոկված իրականության շող լինեին, որոշները՝ տեսարանին ընդհանրապես չսազող հյուղակներ ... Քաղաքակիրթ հյուղակներ .. Նույնիսկ անցնող մարդկանց արհամարհանքը, սառած հայացքները, անորոշ քայլերն էին հարազատ թվում: Առաջին անգամ: Նաև վերջին: Ժպտաց: Հասավ կայարան: Գնացքի ժամանելուն, ինչպես պարզվեց, դեռ տասներեք րոպեի չափ կար: Սկսեց մտածել, թե ի՞նչ է թողնում գնալով, ի՞նչ է տանում քաղաքից ու հեռանալն իրեն ի՞նչ կտա: Ընկավ հիշողությունների գիրկը: Թողել էր առաջին խորհրդանշական աշխատավարձը, որ պահել էր համեստ մի արկղի մեջ: Թողել էր գաղտնի արված գրաֆիտտիները: Առաջին համբույրի այգին էր թողել, սիրած սրճարանը, արած կռիվները ու մնացած ամեն ինչը: Թողել էր նաև լայմը .. Լայմը, որ իր սենյակի պահարանի գլխին էր ու միշտ անուշ բուրում էր .. Ժպտալ չհաջողվեց ...
![]() |
Մեր կարծիքով՝ մենք երկրորդ անգամ չենք ծնվել, սակայն դա փաստում է, որ մենք երբևէ մի վայրից մյուսը չենք տեղափոխվել : - Մ.Դ. - Բ. |

Комментариев нет:
Отправить комментарий