мая 11, 2012

Ես խուճուճիկն եմ Պույ-Պո՜ւյ

Մոտավորապես մեկ տարի առաջ բացված բլոգը, որ կրում էր **Մտքեր...և ուրիշ ոչինչ...** անունը, այսօր վերափոխվեց **Խուճուճիկ**-ի: Առաջին պատճառը, թերևս, այն էր, որ բլոգի օգտատեր - ադմինիստրատորը / այսինքն ես / գանգրահեր եմ ու շատ եմ, չափից շատ եմ սիրում վարսերիս ձևը:
Իմ բլոգը արդեն մեկ տարեկան է: Մեկ տարվա ընթացքում Դուք հասցրել եք ընթերցել հեղինակային նյութերիս մի մասը: Հուսով եմ՝ բլոգը այս տարի ավելի լավ կերպով կարդարացնի Ձեր սպասելիքները՝ մատուցելով հետաքրքրական և բովանդակալից նյութեր:

Բլոգի  ադմինիստրատոր՝  Մերի Դավթյան 

мая 09, 2012

Ընտրություններ, ընտրություններ

Անցավ ևս չորս տարի: Չորս տարվա ընթացքում Հայաստան մտան iPod-ը, թողարկվեց iPhone 4s-ը, բայց ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուների սեփական I-ը, այսինքն՝ եսը պաշտպանելու մեթոդները չփոխվեցին: Ինչպես 4, 8,12 տարիներ առաջ, սկսվեց նախընտրական քարոզարշավը ու բերեց իր հետ լիքը <<տղամարդու խոստումներ>>, որոնց չեն հավատում ոչ  միայն կանայք, այլև հենց իրենք՝ տղամարդիկ, լիքը դդմի ու բալի մուրաբաներ, լիքը անձնագրի 10,000-ի արժեք ունեցող սերիական համարներ, սահմանափակ թվով, բայց անսահմանափակ բյուջեով գրպաններով թեկնածուների: Հետո էլ ասում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է...
Չորս տարին անցավ ինչպես սերիալում՝ չափից դուրս արագ ու չափից դուրս անհետաքրքիր, հատկապես նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես է ավարտվելու կինոն: Ըհը, լրիվ Զիտա-Գիտա ենք դառել, մենակ թե ասա, ոնց որ բոլոր Զիտա-Գիտա կինոների վերջանալուց թաշկինակն աչքներիս պահած չլինենք...


P.S- հետո էլ կասեն հնդկական կինոյի ժամանակներն անցել են... 

Տարվա հարյուրերորդ օրը

Անձրևի կաթիլները տեղավորվել էին ավտոբուսի դիմապակուն (թերևս ավելի հարմար, քան վարորդը՝ իր աթոռակին): Նայում էր ավտոբուսում բռնվելու համար նախատեսված ձողերին ու դրանց վրայի փոսիկներին, ու մտածում՝ դրանք ուղղակի դիզայնի մա՞ս են, թե՞ մերսման հարմարանք (դրանից անհեթեթ բան չէր էլ կարող մտածել): Հանկարծ ավտոբուս բարձրացավ կարճ շրջազգեստով, երկար ոտքերով իգական սեռի մի ցայտուն ներկայացուցիչ, ու իր հայացքը գնացքի վերջին վագոնից արագ սլացավ նրա հետևից՝ ոտքերն ի վեր: Հանկարծ աչքերը կանգնեցին դեմքին  ու հասկացավ, որ աղջիկը կին էր՝ իրենից մոտ 10-15 տարի մեծ: Անկանջներին անցկացրեց ականջակալները ու սկսեց ցկցկալ, մինչև ավտոբուս բարձրացավ հաջորդ երկարակարճությունը: Սա էլ էր մեծ, համ էլ՝ դեմքին պռիշչիկներ կային...թե չէ կկպցներ, հաստատ կկպցներ: Պլանշետը վերցրեց ու նայեց սանրվածքին. խառը մտքերը մազերն էլ էին խառնել: Գրողը տանի՛: Աչքը դիպավ դիմացը նստած մոտ 15-17 տարեկան աղջկան, որը ոտքը ոտքին գցած, զբաղված էր հեռախոսում ինչ-որ բան փորփրփելով. սա էլ մի քիչ համեստ էր: Ու՜ֆ, էդ օրը ոնց չէր կպնում :( : Տենաս, համալսարանում մի բան կստացվի՞:
Մտածեց, ու անմիջապես իրենից վանեց այդ միտքը: Ի՞նչ էր կատարվել ուղիղ հարյուր օր առաջ համալսարանի դասերից հետո՝ գիտեին միայն ինքն ու արդեն նախկին ընկերուհին...ու թերևս խառնված մազերը, որ խառնել էին նաև մտքերը.... <3 

апреля 09, 2012

Գարուն է, գարուն

                                                                       Գարուն է բացվել, ծաղիկ է կանաչ,
Ժամ ու ծամանակ անցան, կանգ առան,
Մարդն ու աստվածն իր դառան անճանաչ,
Անցվորն ու այգին հանգիստ շունչ առան:

Գարուն է բացվել, աչքեր է բացել,
Քանի սիրող սիրտ կամուրջ է վառել
Հրեշտակներն են, անգամ, անուշ պար բռնել,
Իսկ հոգին անմեռ, անմեռություն հետ ճամփա է ընկել...

Գարուն է բացվել, արտում լորիկն իր բույնն է հյուսել..
Գարուն է, քանի մենակ սիրտ նորից է լցվել,
                                                                       Քանի քաղցած մարդ իր հացն է գտել...
                                                                       Գարուն է բացվել, սիրտն է վարարել...

февраля 06, 2012

Ժամանակ...


  Ես եկա հեռվից ու ժամանակի քամիներն ինձ քո գիրկը նետեցին: Ես մնացի քեզ հետ ու ժամանակի սլաքներն մեզ կապեցին իրարու: Ես կյանքս նվիրեցի քեզ, իսկ ժամանակի ժամանակներն քեզ տարան ինձնից: Ես տառապեցի քեզ համար, իսկ ժամանակն արեց իր սպիտակին տվող սև գործը: Մենք ամեն ինչ թողեցինք անցյալի գրկում, բայց մնացինք իրար գրկված: Անժամանակ ժամանակներն ինձ շատ հեռացրին քեզնից, իսկ ժամանակին ասված խոսքերը կարող էին մոտեցնել ինձ քեզ: Ժամանակի ապառնիները ջնջեցին քեզ իրենց էջերից ու դու մնացիր անցյալի գրքերում: Ժամանակի ժամանակները նույնիսկ ժամանակի ժամերից ժամանակից շուտ ջնջեցին քեզ: Դու չկաս այլևս իմ ներկայի ժամանակներում: Ժամանակի ալևորը քեզ էլ ժամանակի դատին հանձնեց: Ժամանակի փոշիները փակեցին քո դեմքը, քեզ հետ կապված հիշողությունները, իսկ հիշողությունները ջնջվեցին ժամանակի ընթացքում…    Ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում… Իսկ ժամանակներին հետևող ժամանակները ժամանակներից առաջ են ընկնում…  

января 23, 2012

Մենք ենք, մեր գլամուՌնիները

  Դու կարծում ես, թե աշխարհը կկործանվեր առանց քեզ: Դու մեծամիտ ես, բայց անչափ անմիտ: Փնտրում ես քեզ հետ համամիտների ու քայլում փողոցով այնպես, ասես դու իրոք այն ես, ինչ ներկայանում ես: Կոշիկիդ կրունկն ավելի բարձր է, քան աշխարհի ամենաբարձր երկնաքերը, շրթներկիդ գույնն ավելի վառ է, որ նրա դեմ ծնկի է գալիս անգամ արևը, կիսաշրջազգեստդ ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվել էր, բլուզիդ դեկոլտեն այնքան լայն է, ու այնքան է ընդգծում սիլիկոնային իմպլանտատի առկայությունը, որ Արագածի դոշերը դրանց դիմաց ռագատկի քար են, դու այնքան գլամուՌ ես, որ քեզ "Գլամուռի մամա" են ասում, իսկ դու նույնիսկ գիդում չես, որ էդ քո սիրած գլամուՌին հայերեն Սնդուսափայլ են ասում: Բայց մեկ ա, էդ կարևոր չի, դու աշխարհի ամենակյանք աղյիկն ես... վայ, վայ, կներես...ծիտը...
  Քո կարծիքով դու էնքան լավն ես, որ աշխարհի բոլոր (քո լեզվով՝ սաղ), տղաները(այսինքն տղեքը էլի) վազում են(նույն ինքը՝ ԸնԳած են) քո հետևից: Դու քիթդ էնքան բարձր ես պահում, որ ինքնաթիռների համար "գայիՇնիկ" ա դառել: Տոն օրերին քո զարդերն էնքան շատ են, որ տոնածառն, անգամ, նախանձում ա: Համալսարանի զուգարանի հայելին քեզ ավելի շատ ա տեսնում, քան դասախոսներդ, կամ, որ ավելի վատ ա, համակուրսեցիներդ: Օծանելիքդ հոտն էնքաաան ուժեղ ա, որ մարդկանց թվում ա, թե ձեր տան դուշից էդ ահավոր "անուշ" հոտն ա գալիս: Ու դու դաժե ընԳեր ունես: Բոլորին հետաքրքիր ա, թե ով ա էդ պադկաբլուչնիկը: Բառիս բուն իմաստով պադկաբլուչնիկը:Դու Հայաստանի էպիկենտրոնը չես, բայց քո մոտ երկրաշարժներն էնքան շատ են լինում ու էնքան ուժեղ, որ Գառնին մտածում ա դիրքերը զիջելու մասին:

  Ու ընդհանրապես, ինչի՞ ա քեզ թվում, որ դու էդքան լավն ես, կամ ընդհանրապես լավն ես... Ո՞վ ա քեզ խաբել: Դու հո միշտ էդ հրեշտակի դեմքով չե՞ս լինելու: Ախր, դեմքիդ "տանալնին" էնքան լավնա, որ մի օր քո մոտ կուղարկի Կնճիռ Ծյային: Պատկերացնո՞ւմ ես՝ ինքը քո հետ ի՞նչ կանի...Աստված էլ բեթարից ազատի...քեզ...չնայած, երեևի Աստված էլ կպած մտածում ա, թե իրա՞ն քեզնից ով պիտի ազատի...էէէէէհ, աղջի՛կ ջան, մարդիկ աղոթելուց հիմնականում մեղքերի թողություն են խնդրում, իսկ դու խնդրում ես, որ "Coco Chanel N6"-ը դուրս գա, "Dior"-ը իր ա "J'adore"-ի թազա ֆոտոսեսիային քեզ իր ա Official (ոնց որ դու ես ասում օֆիքալ) դեմքը դարձնի ու էս տարի անպայման Մայամի Բիչում հանգստանաս: Հա՛, ու չմոռանա կոշիկիդ ԿՌունԳը ջարդած լՅուկի մասին...Բոժե ուպասի...Ոնց կասեր Արսեն Գրիգորյանը..."Երջանկությունը էդ անտեր պայուսակի մեջ չի, աղջի՛կ ջան", ու ոնց կասեր Արտավազդ Բոյաջյանը..."Հերթական սերունդը դուռդ կթակի, որ քեզ չթվա, թե դու ես միակ հույսն աշխարհի...":

декабря 06, 2011

Իմ լաաավ համակարգիչ, իմ խելոոոք, իմ պուպուուուշ!!!

  Նստում եմ համակարգչի առաջ, անմիջապես միացնում եմ տրամադրող մի երաժշտություն, նայում եմ սիրածս նկարների միշտ թարմացվող հավաքածուն ու անցնում առաջ: Ընկնում եմ համաշխարհային սարդոստայնի մեջ ու սպասում սարդիկ ձյաձյայի գալուն, առանց հասկանալու, որ այն պահին, երբ ես մտա ինտերնետ, սարդիկ ձյաձյան ինձ կերավ, քանզի ամբողջ օրս անցավ ինտերնետում: Երգը, նկարները օգնում են լրագրողափիլիսոփայական մտածելակերպիս րոպեներ անց ստեղծել մի նոր նյութ, իսկ սարդոստայնի թելիկը երբեմն այն տանում է ուղիղ davtian.blogspot.com էջը: Անում եմ այն ամենը ինչ կարելի է անել սարդիկ ձյաձյայի օգնությամբ: Հետո էլ (ներեցեք, բայց կոպիտ չասած) բզբզում եմ, փորփրում եմ, գզգզում եմ համակարգչիս ֆայլերը, դզում- փչում, գրում- ջնջում ու էլի լիքը բաներ անում`  լիքը գործառույթներ ունեցող համակարգչով:
Հետո գլուխ ենք գովում մեր համակարգիչների գործառույթները թվարկելիս, առանց մտածելու, որ մեր պուպուշ, քնքուշ, մեղրանուշ համակարգիչը հոգնել է և´ մեզնից, և´ սարդիկ ձյաձյայից:
Է~խ, խեղճ իմ համակարգիչ….դիմացիր ինձ… մինչև նորը կգնեմ J
Հ.Գ. - Պատկերացնո՞ւմ եք համակարգիչը մեզ պես e-mail, Facebook-ի պրոֆիլ կամ օդնոյի սայթ ունենար ու գրեր մեզ իր վիճակի մասին….օգտագործելով մեր կողմից օգտագործվող բառերը...
Աստված էլ բեթարից ազատի…JJJ