декабря 02, 2012

Լիմոն - լայմ

     Վերցրեց ճամպրուկներն ու փակեց տան դուռը, ուր ապրել էր իր կարծիքով կյանքի քառորդ մասը: Կրկին մոտեցավ մուտքում դրված պահարանին, որի գլխին միշտ դնում էր տան բանալիները: Ժպտաց: Հասկացավ, որ վերջին անգամն էր քայլ գցում դեպի այն: Պատահաբար պահարանի գլխին մոտեցրած ձեռքը հետ քաշեց: Մոտեցավ վերելակի դռանը ու մատը դրեց կոճակին: Ամբողջ ուժով սեղմեց ու պտտվեց՝ մի անգամ էլ նայելու իր տան փակված դռանը, բարձր երաժշտությունից միշտ բողոքող հարևանների դռներին ու զարմանքով նկատեց, որ աչքերը բացարձակապես թաց կամ խոնավ չեն, ինչպես ինքն էր մտածում:
Մեր կարծիքով՝ մենք երկրորդ անգամ չենք ծնվել, սակայն դա փաստում է,
որ մենք երբևէ մի վայրից մյուսը չենք տեղափոխվել : - Մ.Դ. - Բ.
     Մի քանի րոպե մատը վերելակին պահելուց հետո հասկացավ, որ այն չի աշխատում: Բարկությունն իջավ վրան: Մի քանի անգամ խփեց կոճակին: Էլի ժպտաց: Ապաշխարհեց մտքում վերելակին ասած ՝՝Շան տղա՛՛-յի համար ու բարյացակամ հայացքը մի վերջին անգամ ուղղեց վերելակին ու դռա կողքի փորագրությանը՝ Ջոն: Հիշեց՝ ինչպես տարիներ առաջ արած իր գլուխգործոցի պատճառով վճարեց մեծ տուգանք:  Էլի ժպտաց:
    - Մնաք բարո՛վ, - գոռաց նա՝ ամբողջ հարկով մեկ ու քայլերն ուղղեց դեպի աստիճանները: Երեսունինը հարկ: Մեկ, երկու, երեք, չորս ..  Մանուկ տարիներին, երբ հազվադեպ փչացող վերելակի աշխատանքը կանգ էր առնում, ոտքով էր իջնում ու մի առ մի հաշվում էր աստիճանները ու ամեն անգամ տարբեր թվեր ստանալով՝ ապշում:
     Հանկարծ հիշեց, որ գնացքը կայարանում ընդամենը մի քանի րոպե է կանգնում ու արագացրեց քայլերը դեպի մոտակա կանգառը: Մոտեցող բազմաթիվ դեղին տաքսիները, որոնք առաջ տանել չէին կարողանում գույնի պատժառով, մի տեսակ հարազատ էին: Ժպտաց: Ձեռքը պարզեց: Տաքսիներից մեկը մոտեցավ: Ճանապարհին անցավ հարազատ քաղաքի ծանոթ փողոցներով ու մեկ առ մեկ հիշեց դրանց ու դրանց բնակիչների հետ կապված ամեն մի պատմություն: Տներից մի քանիսը կարծես մի-մի կորսված թանգարան լինեին վանդալ քաղաքի իրականւթյան մեջ: Որոշները կարծես հեքիաթից պոկված իրականության շող լինեին, որոշները՝ տեսարանին ընդհանրապես չսազող հյուղակներ ... Քաղաքակիրթ հյուղակներ .. Նույնիսկ անցնող մարդկանց արհամարհանքը, սառած հայացքները, անորոշ քայլերն էին հարազատ թվում: Առաջին անգամ: Նաև վերջին: Ժպտաց: Հասավ կայարան: Գնացքի ժամանելուն, ինչպես պարզվեց, դեռ տասներեք րոպեի չափ կար:  Սկսեց մտածել, թե ի՞նչ է թողնում գնալով, ի՞նչ է տանում քաղաքից ու հեռանալն իրեն ի՞նչ կտա: Ընկավ հիշողությունների գիրկը: Թողել էր առաջին խորհրդանշական աշխատավարձը, որ պահել էր համեստ մի արկղի մեջ: Թողել էր գաղտնի արված գրաֆիտտիները: Առաջին համբույրի այգին էր թողել, սիրած սրճարանը, արած կռիվները ու մնացած ամեն ինչը: Թողել էր նաև լայմը .. Լայմը, որ իր սենյակի պահարանի գլխին էր ու միշտ անուշ բուրում էր .. Ժպտալ չհաջողվեց ...

июня 22, 2012

Պետք չի փնտրել մարդկանց, ովքեր սիրում են մեզ: Նրանք, ովքեր մեզ սիրում են, երբեք իրենց փնտրելու առիթ չեն տա... 

июня 21, 2012

Իմ երջանկության օբյեկտը դու ես

   Իմ սերն անձնվեր չի, հանձնվող չի, միշտ պայքարող ա, ուղղակի իրան գրավելն ա դժվար: Դու գրավել ես, հիմա իմ հերթն ա: Ես քեզ ուրիշի կողքը տեսնել չեմ կարող և չեմ էլ  տեսնի: Իմ սիրտը սիրում ա քեզ, չի խոստովանում, բայց սիրում ա: Ես չեմ ասի էն ապուշ արտահայտությունը, որ շատերի համար կյանքի օրենք ա դառել: Ես չեմ նախընտրում, որ երջանիկ լինես, թեկուզ ուրիշի կողքին: Ես քեզ հեռու չեմ թողնի, ուրիշին չեմ տա, չնայած լավ եմ հասկանում, որ եթե սիրում ես բան չեմ կարա անեմ: Ես, մեկա, չեմ հանձնվելու....
   Եթե ես նույնիսկ հեռանամ քո կյանքից, դու մինչև կյանքիդ վերջն ինձ կհիշես: Ես քեզ երդվում եմ...Չէ" որ իմ երջանկության օբյեկտը դու ես...

Ինձ էլ աբգոն արին :)

   Որ ասում են գեղցու էշը գալիսա, քաղաքացու ձիուն աբգոնա անում....պետքա լսել ու հավատալ ժողովրդական խոսքերի իմաստությանն ու ճշմարտացիությանը: Էսօր ավտոբուս շըրխկ-թըրըխկով երկու իգական սեռի, անհայտ կենսաբանական դրության /կի"ն, թե" օրիորդ/ ներկայացուցիչներ բարձրացան: Մեկը մոտ 50 տարեկան կլիներ, մյուսը` 22-25: Առաջինը, որ դժվար օրիորդ լիներ, հագել էր բաբոյի հարսանիքի շորը, որը, ի դեպ, ծնկից մի 25-40 սմ վերև էր, իսկ երկրորդ օրիորդատիկնոջ շորտը վերջանում էր այնտեղ, որտեղ սկսվում էր /տոչնի իմի պես/: Առաջինը ավտոբուսի արագ ընթացքի ժամանակ ցույց էր տալիս, թե ինչպիսի կասկադիորի է կորցրել կասկադիորական սպորտաձևը` անընդհատ ավտոբուսը այս ծայրից մյուսը տեղափոխվելով: Երկրորդը ծուռ ոտքերին քսել էր Johnson's baby երեխաների  խնամքի համար նախատեսված յուղը ու տժժում էր էն մտքից, որ իրա ոտերը դուխովկա դրած հավի բդերի պես կարմիր են ու փայլում են: Էս էլ հերիք չի, ավտոբուս բարձրացողների վրա էին ղժում: Եկել եմ տուն ու ինձ աբգոն եղած քաղաքացի ձիու պես եմ զգում...

июня 18, 2012

Սրտիդ պարամետրերը փոքր են

  Դու չհասկացար իմ խոսքերի նրբությունը: Դու չընդունեցիր իմ սերը, որ մատուցվում էր քեզ սկուտեղի վրա: Ես չափից շատ էի սիրում քեզ ու հենց դա էլ իմ սխալն էր:
  Հիմա, երբ դու սերդ ես գտել, մեղադրում եմ քեզ ինձ դավաճանելու մեջ` հիանալի գիտակցելով, որ "մենք ուղղակի ընկերներ էինք": Ամեն վայրկյան քո մասին մտածելիս ինքս ինձ համոզում եմ, որ ամեն ինչ լավ է...."Հանգստացի, մի հատ խորը շունչ, չլացես հանկարծ: Ախր, դու իրան չես սիրում:..."...Ինքնամխիթարական բառերս էլ են սահմանափակվում քո մասին խոսելիս: Բայց ախր ես պիտի մխիթարության կարիք չզգայի: Լրիվ "Դժվար ապրուստ"-ի Էլենն եմ դառել. ինձ էլա ահավոր հետաքրքրում "մի"թե ինչ կատարվեց այս մի տարում երազ էր":
  Գիտես, ես քեզ ներում եմ: Էլ չեմ մտածի, որ դու ինձ դավաճանել ես: Մարդիկ իրենց ամուսիններին են կորցնում....

мая 25, 2012

:) Մի օր էս քեզ պետք կգա....

  Նվիրվում ա էն մարդուն, ում  կորցրել եմ արդեն փետրվարին, բայց ում մասին հիշողություններն ու զգացմունքները կմնան ամբողջ կյանքում...
  ԴՈՒ ԿԱՍ, ԵՂԵԼ ԵՍ ՈՒ ԿԼԻՆԵՍ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԵԶԱԿԻՆԵՐԻՑ....



    :) Դու էն յուրահատուկ մարդկանցից ես, կարելի ա ասել միակն ես, ում չգիտեմ` ինչ ասեմ... Իմ ու քո ընկերություններն էլ էր եզակի... Մեր ծանոթության առաջին օրվանից էլ քեզ շատ եմ հարգել, շատ վստահել եմ, շատ - շատ եմ վստահել...դու գիտես` ինչքան... Հասկացա, որ դու կարաս լավ ընկեր լինես...չհաշված մեր մեջ եղած ամեն բան` ես հիմա էլ եմ էդ կարծիքին: Շատ եմ սիրում քեզ, ահավոր շատ: Քեզ էլի եմ ասել, որ քո տխրությունը իմ տխրություննա, հիասթափությունդ` իմ հիասթափությունը, ուրախությունդ` իմ ուրախություննա, բայց երջանկությունդ..երջանկությունդ իմ համար ավելին կլինի, քան ուղղակի երջանկություն... Լուրջ եմ ասում, եթե հնարավոր լիներ ինչ-որ բաներ զոհել քո երջանկության համար` ես կզոհեի...
   Չգիտեմ` մեր ընկերությունը նկարագրելու համար, որ բառն օգտագործելն ավելի ճիշտ կլիներ կամ ընդհանրապես արժի էդ ընկերություն համարել, թե չէ, բայց հավատա, չեմ խաբում, դու իմ համար շատ թանկ ես, կարևոր..մի քիչ էլ` հարազատ...
    Թեկուզ էլ չշփվենք, բայց պիտի վստահ լինես, որ հեռվից էլ շատ ուրախ եմ ուրախանալու քո հաջողություններով, կարևորը դու միշտ լավ լինես: Էդ ինձ պետքա, շատա պետք:
    Եթե գա էն օրը, որ ընդհանրապես էլ կապ չունենանք, ուրեմն ուղղակի պետք ա մտածել, որ իմ ու քո դերը իրար կյանքում սահմանափակվում էր էդքանով....

мая 24, 2012

Դաթ Աբուլաձե

սիրում եմ քեզ կյանքսսսսս <3
   Բարև իմ ոչ նացիոնալիստ, բայց ինտերնացիոնալ ընկեր :D Ո"նց ա Դաթունիան: Գիտեմ, որ հաստատ լավ ա: Պատկերացնո"ւմ ես, հիմա քեզ բաց նամակ եմ գրում` սրտիս ամենափակ անկյուններից: Գիտես, թե իմ համար ինչքան դժվար ա ինչ-որ բան ասել իմ ու քո ընկերության մասին: Ասում են` իսկական ընկերությունը մի օր, շատ պատահական, դուռդ ա թակում, շատ շփոթված անծանոթի պես ու մնում ա: Իմ կյանք դու մտար շատ պատահական (ճիշտ ա` ոչ շփոթված, բայց դե :D), բայց որպես անծանոթ: Հիշո"մ ես մեր ծանոթության առաջին օրը` 2 հոկտեմբեր, 2010թ. : Հիշո"ւմ ես մեր հանդիպման հենց առաջին օրը քեզ ի"նչ հարցրի :D ասա, որ մենակ ես կարայի տենց բան հարցնեի անծանոթ տղայի :D Կյանքում չեմ մոռանա :D Հիշո"ւմ ես, որ իրար հետ գնացել էինք Zay-ին տենալու :D ռազբոռկի էինք գնում :D Հիշո"ւմ ես` ինչքան ենք իրար հետ լոմկել, լոմկվելու մասին էլ էլ չեմ խոսում, չնայած ամեն ինչի տակից դուրս ենք եկել :D Հիշո"ւմ ես` հետդ առաջին անգամ կիսվելուց ինձ ինչ ասեցիր...նենց տարօրինակ զգացում էր էդ օրը...Ես հըլը ոչ մեկի առաջ տենց չէի թուլացել...Էնքան բան կա քեզ ասելու... Դժվարա երկու տարվա ամեն էմոցիան, ամեն օրը, վայրկյանը, ծիծաղն ու լացը, որ իրար հետ ունեցել ենք, գրել մի թղթի վրա:
    Գիտես, քեզ շատ եմ սիրում կյանքսսսսսսսս, տիեզերքի չափ: Հըլը ինչքա~ն ռազբոռկեքի ենք գնալու :D Ինչքան ենք լոմկելուուուուու :D
     Լուրջ Դաթ, հըլը շատ բաներ ունենք իրար հետ անելու...Reuters, Հ1....:D պաչիկնեեեեր: Լյուբլյու: