июня 03, 2011

Քայլենք առաջ

 
 Հասավ հունիս ամիսը... սա նշանակում է, որ մի տարի էլ կիսվեց ու շուտով կանցնի պատմության գիրկը.... Մի պահ ետ եմ նայում` տեսնելու, թե ինչպես անցավ ամբողջ վեց ամիսը ու հիշում եմ ինչ-որ խայտաբղետ գույներով նկար. նրանում կա սև, կա սպիտակ ու կարելի է ասել, որ համարյա չկա մի գույն, որ իմ աբստակտցիոնիզմի ժանրի նկարի մեջ չլինի: Չեմ հասկանում կյանքիս կոլաժում ինչ-որ մի հետաքրքիր բան կարողացել եմ ավելացնել, թե` ոչ: Այնքան կուզեի տարիներ անց նայել ետ ու հասկանալ, որ շատ բանի եմ հասել իմ կյանքում ու չնայած տարիքիս` դեռ էլի եմ հասնելու: Հիմա եմ նայում ետ ու աչքերս արցունքաթով են դառնում. միթե անցավ տասնհինգ տարի: Տասնհինգ տարի այն հարյուր տարվանից, որ պատրաստվում եմ ապրել: Այնքան եմ ուզում աբստրակտ իմ կոլաժը դարձնել մի շատ արտասովոր գլուխգործոց: Երազում եմ ոչ իայն ինձ համար, այլ նաև բոլոր հայերի... Ժամանակն է առաջ քայլելու: Առաջ քայլելու ու հասնելու նրան, ինչն անհասանելի է թվում ամբողջ աշխարհին: Միգուցե այդժամ ինքներս մեզ ապացուցենք, որ մենակ "քյարթու" դառնալուց, աղջիկների ետևից ռեպլիկ թողնելով, կամուրջների վրայից ծաղկամանով ծաղիկ գողանալուց, խողի մսով վզի տրամագիծը մեծացնելուց, ուրիշի աչքի փուշը տեսնելուց ու այն հանելու մասին մտածելուց բացի աշխարհում ավելի կարևոր ու հաճելի բաներ կան:

Комментариев нет:

Отправить комментарий