августа 13, 2011

Жизнь-большой сюрприз


 Առավոտ էր: Արևը շողում էր, երկինքը պարզ էր, մաքուր, ինչպես` նորածին երեխան, որ նոր է բացել աչքերը: Ռուբեն Միքայելյանը զգում էր, որ արևը արդեն սողոսկում է իր վաղուց սպիտակին տվող մազերի մեջ: Նրան թվում էր, որ արևը միակ արարվածքն է աշխարհում, որ անշահախնդրորեն սիրում է իրեն: Մի կերպ կոպերը պոկելով, աչքի տակով նայեց կողքը` փորձելով հասկանալ թե ո՞ւր է իր քնկոտ կինը, որը երբեք էլ առավոտյան վաղ չէր արթնացել: Թերևս միայն աղջկա հարսանիքին: Ռուբենն արտասովոր երևույթը անտեսել չէր կարող: Փորձեց գտնել իր քնկոտին: Փնտրեց` չգտավ: Մտածեց, որ նա ինչպես միշտ գնացել է շուկա, բայց մի հարց տանջում էր. ինչո՞ւ այդքան վաղ: Նայեց ժամացույցին ու հասկացավ, որ շտապել է պետք, այլապես կուշանա աշխատանքից: Հագնվեց, դրեց փոքր-ինչ մաշված, բայց անչափ սիրելի գլխարկը, հագավ վերարկուն ու դուրս թռավ տնից: Ամբողջ ճանապարհին մտովի կռիվ տվեց արևի հետ, որ կարծես քնած մնալով իրեն նույնպես ուշ էր արթնացրել: Մտածում էր իր կյանքի, չստացված կյանքի, իր կնոջ, որ միշտ փնթփնթում էր, զավակների ու արևի մասին... Կյանքը չդասավորվեց այնպես, ինչպես երազում էր դեռահաս Ռուբենը, որի աչքերում վառվում էր հիանալի ապագայի կրակը: Նրա աչքերում մի ժամանակ դաջված էր սիրած աղջիկը, նրա հայացքը ու նրա հանդեպ տածած մեծ սերը: Պատանին հավատում էր... իսկ այսօ՞ր: Ո՞ւր է իր սիրելին, ի՞նչը խանգարեց լինել միասին: Ժանտա՞խտը, թ՞ե հայրը, որի առջև ծնկի էր գալիս նույնիսկժանտախտը: Հայրը, որին երբեք էլ չէին հետաքրքրել տղայի զգացմունքները, ամուսնացրեց նրան մեծահարուստ Վարդան Տեր-Գրիգորյանի աղջկա` Մարինեի հետ, որի հետ շփվել չէր ուզում նույնիսկ սեփական կատուն: Ամուսնությունը մարեց Ռուբենի կրակը, նրա հավատը, սերը, երազանքները, ամեն-ամեն ինչ: Շուտով ծնվեց առաջնեկը, որին անվանեցին Կարեն Միքայելյան: Երեխան լույս էր սփռում Ռուբենի վրա, սփոփում նրան, հույս ներշնչում... Հետո ծնվեց միջնեկ տղան, որն էլ անվանվեց Արսեն Միքայելյան: Հետո  վերջապես ծնվեց դուստրը` Սիրանուշ Միքայելյանը: Նա եղավ վերջինը, որ ծնվել էր այդ ընտանիքում: Երեխաներից ամեն մեկը իր հերթին կյանք էր տալիս Ռուբենին, իսկ Մարինեի համար երեխաները ոչ այլ ինչ էին, քան պատճառ ամուսնուն կողքին պահելու համար: Ի՞նչ իմանար խեղճ Արսենը, որ իրեն վիճակված էխլելանդրանիկությունը ԿարենիցԿարենին փոքր տարիքում խլեց ժանտախտը ինքը: Կարենի մահը ազդել էր ընտանիքի բոլոր անդամների վրա, նույնիսկ` Մարինեի: Ռուբենը չէր դիմանում ցավին, ամեն ինչում մեղադրում էր հորը ու արևին: Ցասումը պատում էր նրան, երբ հիշում էր անցած կյանքը ու իր հետ կատարվածը:
Հասավ աշխատանքի վայրը, որտեղ ժամացույցը ձեռքին նրան սպասում էր տնօրենը` Հրանտ Բաբայանը: Ռուբենի կնճռոտ, տանջված, բայց բարի դեմքը լցվեց սարսափով. ինչո՞ւ է պարոնը նայում իրեն գազազած հայացքով, չ՞է որ ինքն ուշացել է ընդամենըքսանհինգ րոպե: Ամեն բան հասկանալի էրախ արև, արև: Մի կերպ մեղմեց Բաբայանի բարկությունն ու անցավ գործի: Աշխատելիս անգամ նա չէր կտրվում մտքերից, հիշողություններիցՏղան մեկնեց Մոսկվա`  սովորելու ու այլևս չվերադարձավ, իսկ աղջիկը կիսատ թողեց ուսումն ու ամուսնացավ մի տղայի հետ, ով ամեն ինչ ուներ, բացի սրտից: Հինգ տարի էր անցել, ծնվել էին երեխաներ ու ոչինչ փոխել չէր լինի:
Վերցրեց հեռախոսն ու զանգեց տուն` իմանալու, թե ո՞ւր էր Մարինեն: Մարինեի բացատրությունն անիմաստ էր, բայց դա էլ էր բավական Ռուբենի համար: Նրան մի բան էր միայն պետք, միայն մեկն էր պետք. իր սքանչելին, իր միակը, իր աստվածուհին, իր սերը` Ալիսա Հովհաննիսյանը: Ամեն օր նա հիշում էր նրան, նրա աչքերը, կոտրված սիրտը, երբ Ռուբենի հարսանիքի մասին իմացավ: Ամեն ինչ էր նա հիշումՄտքերը մեջ ընկնելով` Ռուբենը չնկատեց ինչպես արցունքները կաթիլ-կաթիլ, մեկը մյուսի ետևից հոսել սկսեցին իր տանջալլուկ դեմքի վրայով: Նկատեց դրանք միայն այն ժամանակ, երբ բլուզի օձիքային մասը բավականին թաց էր:
Ավարտեց աշխատանքն ու դուրս եկավ շենքից: Մի անգամ պտտվեց, որպեսզի նայի այդ դժոխային կառույցին, որը մտնելիս ասես անցնում էր տարտարոսով, իսկ դուրս գալիս, ասես մտնում եդեմՔայլել էր ուզում: Ամեն անցնող կին աչքին Ալիսա էր երևումՄոտեցավ այն կամուրջին, որի վրա առաջին անգամ սիրո խոստովանություն արեց Ալիսայինինչքան բան էր պատմում կամուրջն իրեն: Ինչքան բարձր էր այն
Հանկարծ անցորդները լսեցին մի ձայն, որ կանչում էրԱլիս~ա, Ալիս~ա, Ալիս~ա….”… Ռուբեն ո՞ւր ես դու: Մի՞թե կամուրջը քեզ Ալիսա թվաց: Լռեց Ռուբենը, լռեց նա ընդմիշտԱխ արև, արև

Комментариев нет:

Отправить комментарий